ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ

Արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ
15.01.2021 | 09:28

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել Արցախի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ։

Կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Վերջինիս դիտորդների մուտքը թույլ տալու առաջարկը Ադրբեջանը հավանության չի արժանացրել։ Սակայն կաթողիկոսը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, որի կազմում է նաև Ռուսաստանը, հնարավոր կլինեն հուշարձանների պահպանությանը միտված գործողությունները:

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ